92707 դիտում
09:43 18-05-2018
Մայիսի 20-ից հանրապետության ողջ տարածքում անձրևները կվերսկսվեն. Գագիկ Սուրենյան
«Վերջին 2 օրերին գործող ցիկլոնը կորցրել է իր ուժը և հանրապետության տարածքում տեղացող անձրևները հիմնականում ընդգրկում են Հայաստանի հյուսիսային և լեռնային շրջանները։
Մայիսի 18-19-ին այդ իրավիճակը կպահպանվի, կեսօրից հետո անձրև և ամպրոպ կանխատեսվում է հիմնականում հյուսիսային մարզերում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում։
Մայիսի 20-ից սկսած՝ Հայաստանին Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև մայիսի 25-ը ներառյալ։
Մայիսի 20-25-ը ընկած ժամանակահատվածում կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ։ Նշված օրերին հանրապետության առանձին շրջաններում կտեղա նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ին կբարձրանա մոտ 3-4 աստիճանով, իսկ մայիսի 20-22-ին նույնքանով կնվազի, այնուհետև կմնա անփոփոխ»,-այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
32776 դիտում
10:14 03-06-2016
Հունիսի 4-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, անձրևները կվերսկսվեն
9931 դիտում
10:56 08-06-2016
Առաջիկա 5 օրերին մարզերում առատ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյան
44646 դիտում
10:20 18-06-2017
Եղանակը զգալի կտաքանա, սակայն կարճատև անձրևները և ամպրոպները երեկոյան ժամերին կպահպանվեն. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
991 դիտում
14:26 15-11-2024
Վաղը երեկոյան անձրև է սպասվում