32923 դիտում
10:14 03-06-2016
Հունիսի 4-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, անձրևները կվերսկսվեն
Հունիսի 4-ին, կեսօրից հետո հանրապետության տարածքին Սև ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև հունիսի 9-ը ներառյալ: Եթե վերջին մի քանի օրերին անձրևները տեղում էին հանրապետության առանձին մարզերում, ապա հունիսի 4-9-ին հատկապես երեկոյան ժամերին և գիշերը գրեթե բոլոր մարզերում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Եղանակը հատկապես խիստ անկայուն դրսևորումներ կունենա Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում և Սյունիքում, որտեղ սպասվող անձրևները կլինեն բավականին ինտենսիվ և կուղեկցվեն ուժեղ ամպրոպներով, Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ու Վայոց Ձորում երեկոյան սպասվող անձրևները կլինեն համեմատաբար կարճատև և ոչ համատարած:
Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 7-ը էական փոփոխություններ չի կրի` Երևանում գիշերը տատանվելով +13...+15, ցերեկը +26...+28 աստիճանի սահմաններում, իսկ հունիսի 8-ին հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
27199 դիտում
13:25 06-11-2015
Հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը
50694 դիտում
21:15 05-01-2016
Հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը
19250 դիտում
09:42 05-02-2016
Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը
Այս բաժնից
667 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ