211652_close_icon
views-count9967 դիտում article-date 10:56 08-06-2016

Առաջիկա 5 օրերին մարզերում առատ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածքում շարունակում է գործել Սև ծովից ներթափանցած ցիկլոնը, որը այս անգամ թույլ է արտահայտվում Արարատյան դաշտում և Երևանում: Մարզերում երեկ գրանցվել են շատ առատ անձրևներ, Լոռիի և Շիրակի առանձին հատվածներում մեկ օրվա ընթացքում թափվել է Երևանի ամբողջ հունիս ամսվա տեղումների քանակի չափ անձրև: Անկայուն եղանակը կպահպանվի մինչև հունիսի 13-ը ներառյալ: Հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 10-13-ին հատկապես երեկոյան ժամերին կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է կարկտի հավանականությունը: Մասնավորապես առատ անձրևներ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում և Սյունիքում: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորում և Երևանում անձրևները կլինեն կարճատև և հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին: Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի մոտ 4-5 աստիճանով, իսկ հունիսի 10-13-ին այն նույնքանով կբարձրանա, ամենատաքը կլինի հունիսի 12-13-ին Երևանում այդ օրերին սպասվում է մինչև +30 աստիճան տաքություն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր