82669 դիտում
19:35 17-05-2018
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Արմավիր» և «Մեծամոր» բժշկական կենտրոններ են տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ 90-ից ավելի քաղաքացիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններ են տեղափոխվել 90-ից ավելի քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է թունավորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները հիվանդանոցներ են տեղափոխվել Բաղրամյան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող Արևաբույրի խաղողի դաշտից, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Էռնեկյան խաղողի այգիներ» և այնտեղ ինչ-որ սնունդ են օգտագործել, ինչի հետևանքով բոլորի ինքնազգացողությունը վատացել է:
Այս պահին Արմավիր և Մեծամոր բժշկական կենտրոններում բժիշկները առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում թունավորվածներին:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզի փրկարարները, ինչպես նաև տեղի ոստիկանության աշխատակիցները:
Ոստիկանութան Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում են դեպքի հանգամանքները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: