211652_close_icon
views-count27457 դիտում article-date 09:51 27-04-2018

Կյանքից հեռացել է պետական գործիչ, նախկին պատգամավոր Միսակ Մկրտչյանը

Ապրիլի 26-ին կյանքից հեռացել է ականավոր պետական գործիչ, Գերագույն խորհրդի երեք գումարումների և Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, Գյումրու պատվավոր քաղաքացի Միսակ Լևոնի Մկրտչյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 18:00-ին Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Ապրիլի 29-ին ժամը 13:30-ին Գյումրու Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն, որին կհաջորդի հուղարկավորությունը: Միսակ Մկրտչյանը ծնվել է՝ 1938 թվականի փետրվարի 19-ին, Լենինական քաղաքում: Աշխատել է՝ 1959-1967թթ. Լենինականի թիվ 7 դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1965-1967թթ. ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար: 1967-1975թթ. ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար: 1975-1979թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի կազմակերպչական բաժնի տեսուչ: 1979-1988թթ. Հայաստանի Կոմկուսի Ախուրյանի շրջկոմի առաջին քարտուղար: 1988-1989թթ. Հայաստանի Կոմկուսի Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար: 1989-1990թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի կազմակերպչական բաժնի վարիչ: 1980-1990թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1989-1991թթ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր: 1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ: 1997-1998թթ. Ռուսաստանի Դաշնության Հաղորդակցության ճանապարհների նախարարության լիազոր ներկայացուցիչ Հայաստանում: 1999-2003թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 2003-2005թթ. ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության փորձագետ: Պարգևատրվել է՝ Պատվո նշան, Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումով:

Նմանատիպ նյութեր