81538 դիտում
11:03 26-04-2018
Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից 1 տարեկան տղան մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 26-ին, հիվանդանոցում մահացել է 1-ամյա Յուրի Պապովը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ մեկ այլ ավտոմեքենա բախվել էր Mercedes մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի, իսկ Mercedes-ի վարորդն էլ հարվածի արդյունքում չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել էր պարսպին, ինչի հետևանքով էլ 4 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաջորդ օրը ճանապարհատրանսպորտային պատահարներիգործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք էր ներկայացել Mercedes-ին հարվածած Opel-ի վարորդը և խոստովանել, որ ինքն է եղել Mercedes-ին բախվողը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներիգործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/24/1094477/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 00:05-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Արզումանյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GX 352 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Վթարի հետևանքով վարորդ Դ. Արզումանյանը, 45-ամյա Գևորգ Պապովը, 1-ամյա Յուրի Պապովը, 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսրանական հիվանդանոց:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+