211652_close_icon
views-count98205 դիտում article-date 18:07 05-12-2017

Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Toyota Prado-ի 18-ամյա տղան մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Բաբայան փողոցի բնակիչ՝ 18-ամյա Արսեն Դաշտոյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 2-ին Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վարից[url=https://shamshyan.com/hy/article/2017/12/02/1083749/] հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբայան փողոցի բնակիչ՝ 18-ամյա Արսեն Դաշտոյանը իր վարած «Toyota Prado» մակնիշի 44 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության դիմաց բախվել էր Երևանի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Հովհաննիսյանի վարած «Mercedes C-250» մակնիշի 56 D 002 АМ համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, բախվել կայանված վիճակում գտնվող Արմավիր քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Ասատրյանին պատկանող «Opel» մակնիշի 35 LF 142 hամարանիշի ավտոմեքենային: «Toyota»-ն «Opel»-ը առաջ հրելով և կողաշրջված վիճակում, մի քանի մետր առաջ էր ընթացել: Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը, նրա տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: Ժամանել էր նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Դեպքի վայր էին ժամանել նաև հրշեջ-փրկարարներ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու hատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը։ Փաստի առթիվ Գ. Հարությունյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ «Mercedes»-ը հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր