211652_close_icon
views-count435869 դիտում article-date 09:24 24-04-2018

Սպանություն Էջմիածնում. սպանվել է Արցախյան և Քառօրյա պատերազմի ակտիվ մասնակիցը. ԼՐԱՑՎԱԾ

Երեկ՝ ապրիլի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերվ ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանն է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա Արցախյան և Քառօրյա պատերազմի մասնակից է եղել, առաջին կարգի հաշմանդամ էր, խնամքին ուներ 2 դուստր։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Վաղարշապատ են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Կան տեղեկություններ, որ մինչև սպանությունը ազգային ժողովի նախկին պատգամավորներից մեկը մի քանի անձանց հետ հրահրումներ է կատարել սպանության վայրում, որից հետո հրահրողներից մեկը դանակով հարվածել է Ն. Հովհաննիսյանին, ում հանրապետությունում ավելի շատ ճանաչում էին Արմեն։ Նրան այդ անունով կոչում էին մարտական ընկերները։ [b]Արցախյան և Քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Նվեր (Արմեն) Հովհաննիսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0603469001524547464751364.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Նվեր Հովհաննիսյանի կենսագրությունը [/b] Նվեր Ալեքսանդրի Հովհաննիսյանը ծնվել է 1972թ. հունվարի 21-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1979-1989թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Վ. Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը: 1990թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տրանսպորտային ֆակուլտետը: 1997թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լրիվ դասընթացը՝ մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտությամբ՝ ատանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: 1993-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ծառայության ժամանակ Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Հորադիզի ինքնապաշտպանական մարտերին: 1994թ. հունվարի 26-ին վիրավորվել է Հորադիզ գյուղում՝ զրկվել աջ ոտքից և ձեռքից, ու զորացրվել: Այժմ առաջին կարգի հաշմանդամ էր: 1999-2005թթ. երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքապետարանի ավագանու անդամ: 2008թ.-ից աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանում իբրև քաղաքապետի օգնական: 2009թ. ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի փոխնախագահն էր: Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանով «Մարտական գործողությունների մասնակից» «Մարտական ծառայության» մեդալներով, «ԵԿՄ» հուշամեդալով, ՀՀ ՊՆ հրամանով «Ծովակալ Իսակով» մեդալով և «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով: Ամուսնացած էր, ուներ երկու դուստր: *** Քիչ առաջ Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել կատարվածի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Ապրիլի 23-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածնում մահացու դանակահարել են արցախյան պատերազմի ազատամարտիկ, քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից 46-ամյա Նվեր Հովհաննիսյանին: Դեպքի առթիվ որոշ տարրեր տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երեւան, հաշվի չառնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, երբ որեւէ երթ չի եղել եւ խոսք լինել անգամ չի կարող երթը խոչընդոտելու մասին: Բանն այն է, որ որոշ անձինք, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, Էջմիածնի հրապարակում կատարել են սադրիչ գործողություններ եւ հայտարարություններ` փորձելով խաղաղ բնակիչներին դրդել անօրինական գործողությունների: Սադրիչներին էլ առաջնորդում էր նախկինում եւս նման աշխատաոճով աչքի ընկած, քրեական անցյալ ունեցող, պետությունից հարկեր թաքցնելու, այլ մեքենայությունների համար մի քանի անգամ դատարանի օրինական վճռով մեղավոր ճանաչված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ: Արդյունքում` կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վիրավորումից մահացել է ապրիլյան եւ քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Նվեր Հովհաննիսյանը: Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին, քաղաքապետարանը երբեք որեւէ կերպ չի խոչընդոտել խաղաղ ցույցերը եւ մարդկանց ազատ կամարտահայտման դրսեւորումները: Քաղաքապետարանի հստակ դիրքորոշումն է, որ իշխանության բոլոր մարմինները պետք է անվերապահ կատարեն իրենց պարտականությունները, չի կարելի թույլ տալ երկրում անիշխանության մթնոլորտ, ամեն տեսակի կասկածները պետք է հաստատվեն կամ փարատվեն դատարանների, այլ իրավասու մարմինների որոշումներով: Չի կարելի թույլ տալ, որ հեղափոխությունից հետո ջրի երես բարձրանա փրփուրը: Էջմիածնի քաղաքապետարանը կոչ է անում չտրվել սադրանքներին, չլսել սադրիչների կեղծ կոչերը, զերծ մնալ անօրինական գործողություններից եւ սթափ գնահատել ստեղծված իրավիճակը, չդառնալ գործիք սադրիչների եւ հանցագործների ձեռքին»։ Լրատվամիջոցներին էլ խնդրում ենք չտարածել կեղծ ու անհիմն, չճշգրտված տեղեկատվություն

Նմանատիպ նյութեր