211652_close_icon
views-count39790 դիտում article-date 20:05 20-04-2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանում ոստիկանների նկատմամբ բռնություն կատարողները ցուցարարներ չեն եղել. նրանք դատավորի հորեղբոր տղաներն են

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ ձերբակալվել են 2 անձ, ովքեր ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրել: էլկտրոնային լրատվամիջոցներով էլ տեղեկություններ են տարածվել, որ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրող անձինք ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթի մասնակիցներից են եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձերբակալված նշված անձինք ոչ մի կապ չեն ունեցել բողոքի ակցիաների հետ, նրանք Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Տոկոս Վիլիկի տղա» մականվամբ Արման Օհանյանի հորեղբոր տղաներն են, որոնցից մեկի անունը Լևոն է: Նշված անձինք Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են, կասկածվելով ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Հայաստանի քննչական կոմիտեի հայտարարությունը նշված դեպքի առնչությամբ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Քրեական գործի տվյալների համաձայն՝ 2018թ. ապրիլի 18-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 34 հասցեի մոտակայքում բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների նկատմամբ։ Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները։ Տուժողների ցուցմունքների համաձայն՝ դեպքի օրը, կատարելով իրենց ծառայողական պարտականությունները, փորձել են բերման ենթարկել հակաիրավան վարքագիծ թույլ տված անձին, ինչի ժամանակ մի քանի հոգի հարձակվել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով իրենց մարմնի տարբեր մասերին։ Կատարված քննությամբ պարզվել է բռնությանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից 2-ի ինքնությունը, ովքեր ձերբակալվել են։Քրեական գործի նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել է Երևանի քննչական վարչությանը։ Նախաքննությունը շարունակվում է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր