211652_close_icon
views-count97055 դիտում article-date 19:51 25-03-2019

Ո՞վ է առեղծվածային այն «Բարի փերին», ում հրահանգով ծանր հանցագործության մեջ կասկածվող ավազակային հարձակում կատարողները ազատ արձակվեցին. ինչպես կասեր Արարատ Միրզոյանը՝ օդից կախված տեղեկություններով.... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին տարիներին ՀՀ ոստիկանությունն ու Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմն ու դրանց ենթակա ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ են բացահայտվել, շատ հանցագործություններ էլ նախականխվել են: Վերջին ամիսներին հասարակության մեծ մասը դրական է գնահատում ոստիկանների և քննիչների աշխատանքը, դրա վառ ապացույցը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ստացված բազաթիվ հեռախոսազանգերն են, երբ քաղաքացիները իրենց շնորհակալությունն են հայտնում ոստիկաններին ու քննիչներին: Օրեր առաջ գրագետ ու պրոֆեսիոնալ համագործակցության արդյունքում Կոտայքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի, Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները՝ Չարենցավանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանի և Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Աշոտ Մելքումյանի և նույն բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի հետ հսկայածավալ աշխատանքների արդյունքում բացահայտեցին Չարենցավանում տարեց կնոջ նկատմամբ դիմակավորված ու դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարողներին: Ոստիկաններն ու քննիչները կարողացել էին կարճ ժամանակում պարզել՝ ինչպես գլխավոր կազմակերպիչի ինքնությունը, այնպես էլ՝ կատարողի, ով իր սև գործն անելուց հետո Հայաստանից դիմել էր փախուստի: Ոստիկանների ու քննիչների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը վերադարձել էր Հայաստան ու արդեն հանցագործության վայրում քննչական փորձարարության ժամանակ ներկայացրել դեպքի հանգամանքները: 2 կասկածյալներ՝ 42-ամյա Մովսես Նազարյանն ու 36-ամյա Կարիեն Գրիգորյանը ձերբակալվել էին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձերբակալումից օրեր անց քննչական մարմինը պատրաստվում է, որպեսզի դիմի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ծանր հանցագործության մեջ կասկածվողների նկատմամբ: Հանցագործությունը երբ բացահայտվել էր, չարենցավանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էին հայտնել ոստիկաններին ու քննիչներին, ասելով. «Ճիշտն ասած, երբ իմացանք ավազակային հարձակման մասին, մտածում էինք, որ ոչ էլ կբացահայտվի: Ոստիկաններն ու քննիչները կգան, դեպքի վայրի զննությունը կանեն, կգնան, իսկ հանցագործը կամ հանցագործները չեն հայտնաբերվի ու կմնան անպատիժ, բայց Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին ու հանցագործների համար պարզ դարձավ, որ ոստիկանների ու քննիչների շնորհիվ նրանց համար շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ավելի ուրախացանք, երբ իմացանք, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև գողացված ոսկյա և արծաթյա զարդերը: Բոլորս ասում էինք նաև, որ կատարած հանցանքի համար կատարողները կպատժվեն, ինչը դասա կլինի մյուսների համար, որ նման քայլի այդ թվում՝ Չարենցավանում չդիմեն, բայց, օ՛ զարմանք, օրեր առաջ իմացանք, որ ինչ-որ «Բարի փերու» միջնորդության շնորհիվ հանցագործները ազատվել են ու անգամ նրանց նկատմամբ գրավ չի կիրառվել: Նման ծանր հանցագործության մեջ կասկածվողներին ազատ արձակել՝ մարդու լաց է գալիս: Եթե էս տեսակ ենք իրավական պետություն կառուցելու, ավելի լավ է՝ չկառուցենք: Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել, բոլորը իրենց կատարած հանցանքների համար պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ: Հիմա չգիտենք՝ որոշ մարդիկ վերադառնում են հին բարքեր, եթե այդ ձևով են առաջնորդվում, ուրեմն ոչինիչ էլ չի փոխվել: Հանցագործը նորից կմնա անպատիժ»: Ինչպես ասում էր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, օդից կախված տեղեկությունների համաձայն՝ այդ առեղծվածային »Բարի փերին», ով հասել է նրան, որ ծանր հանցագործության մեջ մեղադրվողները ազատ արձակեն՝ մարզի դատախազությունից է, ում անունը հենց դատախազության մեր աղբյուրը չի ասում: Միայն ասում է, որ եթե դատախազությունը չուզենար, էս տիպի խայտառակ որոշում չէր կայացվի: Լրիվ «թքել են» արդարադատության վրա: Էլ չենք ասում, որ այս դեպքում չի գնահատվում ոստիկանների ու քննիչների կատարած հսկայական աշխատանքը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել գլխավոր դատախազության, Հայաստանի քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության պարզաբանումը խնդրի վերաբերյալ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/19/1120120/?fbclid=IwAR0xqCWcRlxPERN-DLkoqVokE12Zz9s6pgnuP0ULW0TQ-SUHEqwqSlPZoWU]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Աշոտ Մելքումյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով որպես խափանման միջոց ձերբակալվել էին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի բնակիչներ՝ 36-ամյա Կարինե Գրիգորյանն ու 42-ամյա Մովսես Նազարյանը։ Վերջիններս կասկածվում էին մարտի 8-ին Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակիչ՝ 61-ամյա Հասմիկ Բ.-ի նկատմամբ դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարելու մեջ։ Նշված հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էին քննչական խմբեր և ղեկավարներ էին նշանակվել Չարենցավանի քննչական բաժնի պետ Ա. Մելքումյանն ու ավագ քննիչ Տ. Բաղյանը։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել էր օպերատիվ խումբ՝ Չարենցավանի ոստիկանության պետ Արմեն Իսրայելյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դեպքի օրը չարենցավանցիներն ասում էին, որ իրենք հույս էլ չունեն, որ հանցագործությունը կբացահայտվի, սակայն Չարենցավանի քննիչներն ու ոստիկանները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, մի քանի օրերի ընթացքում հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողներին։ Այդ մասին իմանալով՝ տուժածի հարևաններն ասում էին. «Սենց բացահայտումներ մեկ էլ տեսնում էինք նախկին ոստիկանապետ Սամվել Տոնոյանի օրոք, ու հիմա Չարենցավանի քննիչներն ու ոստիկանները, իրոք, ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան ու իմացանք, որ ոչ միայն կատարողներին են բռնել, այլ նաև էդ կատարողը խոստովանել է, թե ոնց է մտել Հասմիկի տուն, ում դրդմամբ ու ինչ են տարել տանից։ Ստացվում է՝ մարտի 8-ին Հասմիկին հանցագործները նվեր արեցին՝ թալանելով, իսկ Չարենցավանի քննիչները էն ջահել տղու (նկատի ունենալով քննիչ Տ. Բաղյանին) գեղեցեկության մեկամսյակի առթիվ նվեր արեցին Հասմիկին. ռազբոյ անողներին գտան»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հենց Կոտայքի մարզի քննչական վարչության ու Չարենցավանի քննչական բաժնի քննիչների հմուտ գործողությունների արդյունքում էր հնարավոր եղել թացը չորից ջոկել, ու Կ. Գրիգորյանն ու Մ. Նազարյանը չեն կարողացել մոլորեցնել քննիչին։ Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռ. Պետրոսյանի ուղեկցությամբ կասկածյալ Մ. Նազարյանը ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել էին Չարենցավանի քննչական բաժին, որտեղ քննիչ Տ. Բաղյանի և ընթերակաների ուղեկցությամբ մեկնել էին այն վայրը, որտեղ Մ. Նազարյանը և Կ. Գրիգորյանը կատարել էին ավազակային հարձակումը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը նախօրոք պլանավորված էր եղել Կարինեի կողմից, ով խնամքի տակ ունի 3 երեխա և նա խնամքի տակ ունեցած 3 երեխաների հայր Մովսեսին հայտնել էր, որ ինքը ահագին ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ է Հասմիկի հետ և գիտի, թե որտեղ է Հասմիկը պահում իր ոսկյա զարդերը ու պայմանավորվել էին մարտի 8-ին իրենց սև գործն անեն։ Այդ օրը Կարինեն ծաղիկ էր գնել և եկել էր տուժածի տուն, իբրև թե շնորհավորում է նրա Մարտի 8-ը, ու երբ Հասմիկի հայրը դուրս էր եկել տանից, Կարինեն SMS էր ուղարկել Մովսեսին և հայտնել, որ նա կարող է մտնի տուն, և Մովսեսն արդեն մտնելով տուն՝ իր գործողություններեն էր կատարել։ Բնակարանում մանեկենի վրա Մ. Նազարյանը ցույց էր տվել, թե ինչպես է կատարել ավազակային հարձակումը։ [b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 42-ամյա Մովսես Նազարյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0279248001553003560715443.jpg[/img] [b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 36-ամյա Կարինե Գրիգորյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0049766001553003746747829.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր