211652_close_icon
views-count93049 դիտում article-date 10:56 18-04-2018

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ է նաև ավագ քննիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 11-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մասնակից վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ВАЗ 2106-ը վարել է Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Խաչատրյանը, Mercedes-ը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Լևոն Նահապետյանը, իսկ MTZ 82 մակնիշի տրակտորը վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 52-ամյա Ջոնրիկ Բեգիջանյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Լ. Նահապետյանի ուղևոր՝ Կապան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Սարգսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ։ Նույն օրը պարզվել է նաև, որ Կապանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հ. Սարգսյանը և Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կարեն Արզումանյանը, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի ժամանակ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/11/1093509/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մասիս գյուղի վարչական տարածքում բախվել էին Mercedes մակնիշի 35 LF 415 համարանիշի և տրակտոր MTZ 82 մակնիշի և Վազ 2106 մակնիշի 25 ԼՍ 032 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։ Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության էին հասել գյուղացիները, և քաղաքացիներն էին իրենց ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը։ Բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել էր, Mercedes-ն էլ մասամբ փակել երթևեկության գոտու հատվածը։ Վթարի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի, տեսուչներ Արմեն Ներսիսյանի և Արման Բագրատյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր