25199 դիտում
09:59 25-05-2015
Նոր մանրամասներ «Շանթ» հեռուստաընկերության մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ են ոստիկան, ՍՊԸ-ի տնօրեն և պարուհի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով բոլոր վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 45-ամյա Արթուր Ղափլանյանը, իսկ վթարի հետևանքով Վազ 2108 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի ինքնությունը ճշտվում է, Volkswagen-ին բախվելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 39-ամյա Վարդան Մաթևոսյանին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «08»-ի մեջ գտնվող Երևանի բնակիչներ, 19-ամյա Սյուզաննա Մանուկյանը, 23-ամյա Զավեն Մովսեսյանը և Գևորգ Քեյեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի վարորդ Ա. Ղափլանյանն ու նրա ուղևոր Եղիշե Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ, ով, ըստ տեղեկությունների, «08»-ի վարորդն է եղել և գտնվել է ոչ սթափ վիճակում և իմանալով, որ քննիչ է մեկնում հիվանդանոց, այնտեղից դիմել է փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդն աշխատում է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում, կոչումով ոստիկանության կապիտան է, վիրավորներից Սյուզաննա Մանուկյանն աշխատում է «Քուին» գիշերային ակումբում՝ որպես պարուհի, իսկ կայանված Toyota-ի սեփականատերն աշխատում է «ՎարդՀրատ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հիվանդանոցից փախուստի դիմած վիրավոր երիտասարդին, ինչպես նաև «08»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/24/54039/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Կիևյան փողոցում` «Շանթ» հեռուստաընկերության դիմաց, բախվել էին Երևանի բնակիչներ, 23-ամյա Զավեն Մովսեսյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 34 AM 494 համարանիշի և 45-ամյա Արթուր Ղափլանյանի վարած Volkswagen Vento մակնիշի 70 OU 170 համարանիշի ավտոմեքենաները, հարվածի հետևանքով էլ «08»-ը բախվել էր թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 39-ամյա Վարդան Մաթևոսյանի կողմից շահագործվող Toyota մակնիշի 18 UL 254 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «08»-ի վարորդն ու ուղևորներ Սյուզի Մանուկյանն և Գևորգ Քյասյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 18 ջոկատը, ովքեր քաղաքացիների հետ վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենայից: Ժամանել էր նաև Ճգնաժամային կառավարաման կենտրոնի ԱԻՆ արձագանքման օպերատիվ խումբը: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ