211652_close_icon
views-count49697 դիտում article-date 11:04 19-10-2016

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի ու Mercedes-ի խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ են «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Գևորգյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հոկտեմբերի 17-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և Mercedes-ի, ինչպես նաև թիվ 46 համարի երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսի վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Պետրոսյանը, իսկ Hyundai մակնիշի ավտոբուսը վարել է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 50-ամյա Վարդան Ռուշանյանը։ Հիվանդանոց են տեղափոխվել Mercedes-ի վարորդ Ա. Պետրոսյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Օհանյանը և ավտոբուսի ուղևոր՝ Երևանի բնակիչ Եղիշե Ղազարյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Ա. Պետրոսյանն ու նրա ուղևոր Ս. Օհանյանը աշխատում են «Հայբիզնեսբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություննում՝ որպես վարկային մասնագետներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը Թբիլիսյան խճուղում դեպի Ազատության պողոտա ուղեգոտում հետընթաց կատարելու ժամանակ բախվել է մարդատար ավտոբուսին, ինչն էլ դարձել է խոշոր վթարի պատճառ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/17/98630/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել էին Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ավանի թիվ 11 և Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատները, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։ Վթարի վայր էին ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները։ Վթարի մասին տեղեկությունը փոխանցել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել էին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունք, որտեղից պետք է ժամաներ հետաքննիչը, սակայն 1,5 ժամից ավելի էր, «մեծն» քննիչը «ուղտի ականջում քնած էր, չկար», ինչի պատճասռով էլ Երևանի ՃՈ աշխատակիցները աշխատել էին գերլարված։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ այդ նոր որոշումը կայացվել էր քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հրամանով, ինչի պատճառով էլ այդ վթարի վայրը հիշեցնում էր «լրիվ աջաբ սանդալ», քանի որ Ա. Հովսեփյանի նոր հրամանով միայն մահվան դեպքով վթարների ժամանակ են ժամանելու քննիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր