211652_close_icon
views-count192928 դիտում article-date 23:44 02-04-2018

Զինված ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված հանցագործը Ավան վարչական շրջանում գտնվող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» բանկից թալանել է 6 մլն 300 հազար դրամ գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ատրճանակով և նռնակով ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 65/1 հասցեում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ընկերության Ավանի մասնաճյուղ և այնտեղից հափշտակել 6 մլն 300 հազար դրամ և դիմել փախոսւտի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Քիչ առաջ ժամանեցին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության կինոլոգները և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիմակավորված զինված ճիվաղը բանկային կազմակերպության ներսում պատանդ է պահել այնտեղ գտնվող հաճախորդ, Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վ. Ս.-ին և նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հասել է իր նպատակին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր