211652_close_icon
views-count120761 դիտում article-date 10:36 24-06-2018

Բացահայտվել է Երևանում՝ «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում դիմակավորված, ատրճանակով և նռնակով զինված, խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը. կասկածյալը բանկի աշխատակցի համաքաղաքացին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին, կեսգիշերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ու հետո բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին է մեղայականով ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ալթունյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահներին հայտնել է, որ այս տարվա ապրիլի 2-ին ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված՝ ավազակային հարձակում է կատարել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, որտեղից նա հափշտակել է 6 մլն-ից ավելի ՀՀ դրամ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ալթունյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչաան շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, նռնակը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/02/1092855/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այս տարվա ապրիլի 2-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ատրճանակով և նռնակով ներս էր մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 65/1 հասցեում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ընկերության Ավանի մասնաճյուղ և այնտեղից հափշտակել 6 մլն 300 հազար դրամ և դիմել փախոսւտի։ Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել ր քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատի-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր