211652_close_icon
views-count34229 դիտում article-date 21:16 23-03-2018

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչ, 30-ամյա Գայանե Հ.-ն, նույն մարզի Ծովասար գյուղի բնակիչներ, 32-ամյա Խանդուտ Գ.-ն, 47-ամյա Լիաննա Մ.-ն, 31-ամյա Մարգարիտա Գ.-ն, 38-ամյա Կարիեն Վ.-ն և Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ, 47-ամյա Աշխեն Գ.-ն: Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռաֆայելյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 54-ամյա Արմենակ Գ.-ին պատկանող աձռանձնատան խոհանոցում գտնվող ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր