172441 դիտում
15:39 19-03-2020
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Դդմաշեն գյուղից ընտանիքի 8 անդամներ, այդ թվում՝ 6 երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 18-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում; Ժամը 12։50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորոթյամբ։
Ոստիկանները պարզել են, որ թունավորվածներն են՝
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչներ՝ 9-ամյա Դավիթ Թ-ն, 5-ամյա Նարեկ Ս-ն, 6-ամյա Գարիկ Թ-ն, 9-ամյա Վահե Ս-ն, 11-ամյա Հովիկ Ս-ն, 12-ամյա Սոնա Թ-ն, 31-ամյա Նարինե Գ-ն և 58-ամյա Նինա Ա-ն։
Ոստիկանության Հրազդանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված անձինք նշված թունավորումը ստացել են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում խոհանոցի գազօջախից առաջացած գազի արտահոսքի հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվելու են ոստիկանության Սևանի բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
51716 դիտում
23:08 12-01-2021
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ ընտանիքի 6 անդամներ՝ այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
23062 դիտում
22:48 07-03-2017
Արտակարգ դեպք Արմավիր քաղաքում ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
35565 դիտում
00:46 22-11-2018
Արտակարգ դեպք Վանաձորում. Ընտանիքի 4 անդամներ, այդ թվում 2 մանկահասակ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց