Շիրակի մարզի քրեական ոստիկանները ապացուցեցին, թե ում օրն է 40 օր․ օրերի ընթացքում հայտնաբերեցին Գյումրին ցնցած «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձանները վանդալիզմի ենթարկած տղամարդուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում մի քանի օր շարունակ իրականացվող օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքների արդյունքում ստանում են հերթական օպերատիվ տեղեկությունները, թե ով է հունիսի 9-ին Գյումրիում ժողովրդին հայտնի «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելու եղանակով վնասումներ կատարող անձը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները համադրելուց հետո վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ քրեական ոստիկանները պարզում են ենթադրյալ կասկածյալի գտնվելու վայրը, ինչից հետո քրեական ոստիկաններն ու ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ալեքսան Նորսոյանի գլխավորությամբ, մեկնում են ենթադրյալ կասկածյալի գտնվելու վայր, որտեղ էլ հայտնաբերում են նրան, ապա ձերբակալում և տեղափոխում ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա Գրիգոր Այվազյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է արարքը։
Նրան քրեական ոստիկանները ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ օրեր առաջ դեպքի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ քստմնելի դեպքը կատարելուց հետո համացանցում որոշ օգտատերեր մեկնաբանություններ էին գրում, որոնք, որքան էլ արդարացիորեն դատապարտում էին արարքը, սակայն իրավապահներին մեղադրում էին, թե դեպքը չի բացահայտվի։ Մինչդեռ Շիրակի մարզի քրեական ոստիկանները մի քանի օրերի ընթացքում հսկայածավալ աշխատանքի շնորհիվ ապացուցեցին, թե ում օրն է 40 օր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։