211652_close_icon
views-count20635 դիտում article-date 23:41 21-03-2018

Դանակահարություն Ալավերդիում. 47–ամյա տղամարդը «Բարի Գալուստ» զրուցարան-աղբյուրի մոտից տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մարտի 20-ին վիճաբանություն, իսկ հետո դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պեպ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ալավերդի քաղաքի «Ակներ» թաղամասի բնակիչ, 47-ամյա Արսեն Մուրադյանն է, ով ոստիկաններին և բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Ոտխոզ» կոչվող վայրում՝ պատ շարելու ժամանակ բարձրությունից ամրանի վրա վայր ընկնելու հետևանքով: Թումանյանի ոստիկանները հեքիաթասաց Ա. Մուրադյանի խոսքերին չեն հավատացել և, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում «Ակներ» թաղամասի մոտ գտնվող «Բարի Գալուստ» զրուցարան-աղբյուրում հացկերույթի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Մուրադյանի և նույն թաղամասի բնակիչ, 36-ամյա Դավիթ Մուրադյանի միջև: Վերջինս հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ հացկերույթի ժամանակ առաջացած վիճաբանության պահին ինքը սեղանի վրայից վերցրել է դանակը և հարվածել Ա. Մուրադյանին: Դ. Մուրադյանը ստոագրությամբ բաց է թողնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ էլ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր