211652_close_icon
views-count28742 դիտում article-date 12:33 21-03-2018

Խոշոր հրդեհ Արթիկի դատարանի մոտ. գրեթե ամբողջովին այրվել է 68-ամյա վարորդի ավտոմեքենան. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի դատարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արթիկի հրշեջ-փրկարարները՝1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի թիվ 25 տան մոտակայքում այրվում ВАЗ 21099 մակնիշի 35 CX 775 համարանիշի ավտոմեքենա: Քաղաքացիներ Արթուր Սրապյանն ու Սրապ Հարությունյանը, վարորդ՝ Արևշատ գյուղի բնակիչ, 68-ամյա Ֆերդինանդ Պողոսյանին անգիտակից վիճակում դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որով նա տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արթիկի հրշեջ-փրկարարները կարճ ժամանակում մարել են հրդեհը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Այրվել է շարժիչի հատվածը և թափքը՝ մասամբ, ինչպես նաև ջերմահարվել է սրահը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր