211652_close_icon
views-count33589 դիտում article-date 13:51 12-03-2018

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Լոռու մարզում. անասնագոմի պատճառով իրար ծեծի են ենթարկել Շնողի գյուղապետը, տեղակալը և անտառապետերը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 10-ին, ժամը 18։00-ի սահմաններում Շնող գյուղի գյուղամիջյան ճանապարհին վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի գյուղապետ, նույն գյուղի 4-րդ փողոցի բնակիչ՝ 39-ամյա Դավիթ Ղումաշյանի, նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 64-ամյա Գագիկ Սահակյանի և Ախթալա վարչական շրջանի Թումանյան փողոցում հաշվառված, սակայն Շնող գյուղում բնակվող, 64-ամյա Էդվարդ Մելիքսեթյանի միջև։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միևնույն ժամանակ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ միաժամանակ նույն գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նաև նույն գյուղի բնակիչներ՝ 40-ամյա Սամվել Մկրտումյանի և 56-ամյա Արթուր Յոլչինյանի միջև։ Վիճաբանությունը կապված է եղել անասնագոմի հետ կապված ինչ-որ խնդրի հետ, և վիճաբանողներից Գ. Սահակյանն ու Է. Մելիքսեթյանն աշխատում են «Լալվար» անտառտնտեսությունում՝ որպես անտառապետեր, որոնց ծեծի է ենթարկել Շնողի գյուղապետ Դ. Ղումաշյանը, իսկ Ս. Մկրտումյանը նույն գյուղի գյուղապետի տեղակալն է, ով էլ ծեծի է ենթարկել Ա. Յոլչինյանին։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր