211652_close_icon
views-count22106 դիտում article-date 21:31 04-11-2023

Արտակարգ դեպք Լոռու մարզում. մի քանի ժամ է հրշեջներն ու Շնողի անտառպետության աշխատակիցները պայքարում են անտառի տարածքում առաջացած կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Մի քանի ժամ շարունակ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի մեծ թվով հրշեջ-փրկարարներ և Թումանյանի անտառտնտեսության Շնողի անտառպետության աշխատակիցներ պայքարում են «Գուլաբի» հանդամասում առաջացած կրակի դեմ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք և խաշամ: Այս պահին հրշեջներն ու անտառպետության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր