43803 դիտում
12:18 28-05-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. քաղաքացին պնդում է, որ գյուղապետը ծեծի է ենթարկել իր հորը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 27-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Այգեստան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արսեն Նաղդալյանի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն հայտնել է, որ Այգեստան գյուղի բնակիչ՝ 77-ամյա Սոկրատ Հովսեփյանը բազմիցս չարաշահել է իր պաշտոնական դիրքը և խոշոր եղջերավոր անասուններին արածեցրել է իր հողամասում, ինչի պատճառով երեկ վիճաբանել է իր հոր՝ 67-ամյա Նիկոլայ Նաղդալյանի հետ, որի ժամանակ էլ Ս. Հովսեփյանը ձեռքին եղած փայտով հարվածել է իր ձեռքին և պատճառել մարմնական վնասվածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հովսեփյանը Այգեստան գյուղի գյուղապետն է։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
65960 դիտում
20:04 03-02-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին ու մատուցողին