211652_close_icon
views-count31565 դիտում article-date 14:34 06-03-2018

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գողության դեպք է տեղի ունեցել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ մարտի 5-ին, գողություն է տեղի ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավար, Երևանի բնակիչ, 32-ամյա Մարթա Ասատրյանը Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին հայտնել է, որ մարտի 4-ի ժամը 20։00-ից մինչև մարտի 5-ի ժամը 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դպրոցի առաջին հարկի դասասենյակներից մեկի պատուհանը, ներս մտել և այնտեղից հափշտակել «Դելլ» տեսակի նոութբուք և 3 հատ համակարգչի հիշողության սարքավորում։ Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ասատրյանը նշված կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավարն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր