211652_close_icon
views-count33012 դիտում article-date 23:02 05-03-2018

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել մայր ու դուստր հետիոտների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած 2 քաղաքացու վրաերթի ենթարկվելու փաստով: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արամ Պողոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VN 865 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Սևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 51-ամյա Անահիտ Աղաբաբյանին և 20-ամյա Վերոնիկա Սիմոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են: Ավագ հետաքննիչ Վ. Հարությունյանի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր