62842 դիտում
11:36 28-02-2018
Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին սպառնացել է, որ կսպանի անձնագրային բաժանմունքի պետին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Երևանի բնակիչ Լյովա Թորոսյանը նամակ է փոխանցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի պետին, որով զգուշացրել է պետին, որ եթե Աննման Աղանիկյանը դիմի անձնագրային բաժանմունք և այնտեղ նրան անձնագիր տրամադրեն, ինքը սպառնում է սպանել անձնագրային բաժանմունքի պետին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումեր՝ «ծալապակաս-ահաբեկչին» հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
14938 դիտում
16:31 17-10-2015
Արտակարգ դեպք Աբովյանում. տուժածը հայտարարում է, որ վարորդը վրաերթից հետո սպառնացել է, որ իրեն կսպանի