211652_close_icon
views-count45379 դիտում article-date 11:00 27-02-2018

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նորածնին աղբանոց նետած մորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 26-ին, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչութան (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), Ոստիկանության Մեծամորի բաժնի (Ոստիկանության մայոր Արթուր Ֆրանգյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են երեկ Արմավիրի մարզում հայտնաբերված մահացած նորածին տղայի մոր ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի՝ 37-ամյա Պայծառ Կ.-ն է։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/26/1090085/]հայտնել [/url]էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում փետրվարի 26-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող աղբանոցում նորածնի դի հայտնաբերելու փաստով: Ժամը 12:40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Մեծամոր քաղաքից դեպի Հայաստանի Ատոմային էլեկտրակայան տանող ճանապարհին հարակից աղբանոցում արական սեռի նորածնի դի կա: Ինչպես հայտնլ էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ, Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության մայոր Արթուր Ֆրանգյանի գլխավորութամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թեմուր Ջնդոյանի և ավագ քննիչ Բ. Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել էին նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետն ու Արմավիրի բժշկական կենտրոնի դատաբժիշկը: Ոստիկաններն ու քննիչները Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող աղբանոցում հայտնաբերել էին նորածնի դի, որի վրա առկա էին փափուկ հյուսվածքների դեֆեկտներ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ էին հայտնաբերվել, ինչպես նաև մարմնի վրա բացակայում էր նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը՝ ամբողջությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր