211652_close_icon
views-count183481 դիտում article-date 17:14 11-06-2019

Սպանություններ Արմավիրի մարզում. Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով դեպքը բացահայտել են. սպանվածները կասկածյալի կինն ու կնոջ եղբայրն էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են դիերը։ Կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը տեղում դիակների զննություն էր կատարում, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ Ժ. Հակոբյանը սպանված Ջ. Մարտիրոսյանի ամուսինն է, իսկ Ս. Մարտիրոսյանը՝ նրա կնոջ եղբայրը, ով նշված անձանց սպանել է հրացանով։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանն ու մարզի դատախազի տեղակալ Սեյրան Մարտիրոսյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվոլ Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով քննիչ Վահե Սամսոնյանը, ով այս պահին Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն են կատարում: Ոստիկանները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքերով «քլունգ», որոնք քննիչի որոշմամբ առգրավվել են: [color=#EF2929] Սպանության վայրի հարևանությամբ բնակվողները ֆոտոլրագրողի հետ զրուցում ասում էին. «Սպանվածները հող ու ջրի մարդիկ էին, քրտինքով ապրող: Իրենք իրենց սաղ կյանքը նվիրել էին հողագործությանը, իսկ սպանություն կատարողը բարի համբավ չուներ գյուղում: Անընդհատ ճնշել է կնոջը: Ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ աստիճան սատանա կմտնի դրա մեջ, որ կնոջը հողամասում աշխատանքներ կատարելու ժամանակ սպանում է, իսկ հետո մտնում տուն՝սպանում կնոջ եղբորը: Ճիշտն ասած, էնքան անհավասարակշռված մարդ է, որ հնարավոր է, եթե արձակուրդում գտնվող Էջմիածնի ոստիկանության քրեականի օպերը, ով մեր գյուղից է, չվնասազերծեր այդ արնախումին, կարողա հրացանի մեջ եղած մյուս պարկուճներով էլ մարդ սպաներ: Լավա քրեականի օպերը ճիշտ ու գրագետ ձևի վնասազերծեց դրան»:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր