61470 դիտում
20:11 11-02-2018
Արարատի մարզում՝ Արտաշատում տեղակայված ՌԴ զորամասի աշխատակցուհին «Nissan»-ով բախվել է ծառերին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի 34 MN 954 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար խողովակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով միջին տարիքի կին է եղել, և ավտոմեքենայում գտնվող 4 տարեկան երեխան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Նրանց հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը:
Արտաշատի բժշկական կենտրոնից վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՃՈ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանն ու տեսուչ Տիգրան Սարդարյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհանինիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը աշխատում է Արտաշատում տեղակայված ՌԴ զորամասում, իսկ վիրավոր ուղևորն էլ նրա երեխան է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+