211652_close_icon
views-count71053 դիտում article-date 22:29 10-02-2018

Երևանում բախվել են 22-ամյա վարորդի Infiniti-ն և 31-ամյա վարորդի Mercedes-ը. նրանք վթարի մեջ մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր փետրվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենց փողոցի խաչմերուկում բախվել են 22-ամյա Վանիկ Ղազարյանի վարած Infiniti D-35 մակնիշի 99 ՏQ101 համարանիշի և 31-ամյա Նազիկ Մանվելյանի վարած Mercedes C-180 մակնիշի 35 CT 840 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու զահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Անդրանիկ Քամալյանն ու տեսուչ Արմեն Քոչինյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը և բժիշկները, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց: ՃՈ աշխատակիցներին տեղում օգնում էին նաև օպերատիվորեն ժամանած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները: Դեպքի վայրում վարորդները վթարի մեջ միմյանց էին մեղադրում, սակայն ականատեսները նշում էին, որ վթարի մեղավորը Infiniti-ի վարորդն է եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր