92029 դիտում
14:27 10-02-2018
Արտակարգ դեպք Դիլիջանի թունելում. Ford Fiesta ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի մեջ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Գաբրիելյանի կողմից վարած Ford Fiesta մակնիշի 30 ՏՏ 782 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան մարել ավտոմեքենայում առաջացած կրակն ու ավտոմեքենան դուրս բերեն թունելից:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանությսն Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Այս պահին երթևեկությունը նշված հատվածում բացվել է և վարորդներն առանց խոչընդոտի ազատ տեղաշարժվում են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+