211652_close_icon
views-count47920 դիտում article-date 11:04 02-02-2018

Աշտարակում բախվել են Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի Mercedes-ն ու «Սիլ Ինշուրանս»-ի տեղի մասնաճյուղի տնօրենի Nissan-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալայանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 1-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ 43-ամյա Արմեն Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի 35 DV 023 համարանիշի և 32-ամյա Արսեն Միրզոյանի վարած Nissan մակնիշի 35 GQ 510 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մելքոնյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Տաթևիկ Կարապետյանը և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Անահիտ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանն աշխատում է Արագածոտնի մարզպետարանում՝ որպես զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, իսկ Ա. Միրզոյանը՝ «Սիլ Ինշուրանս» ՍՊԸ-ի Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր