211652_close_icon
views-count92107 դիտում article-date 13:18 16-01-2019

Երեկ Սպիտակում՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով կա ձերբակալված. իրավապահները որոնում են սպանվածի կտրված ականջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 15-ին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում կա ձերբակալված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը Վանաձոր քաղաքի 31-ամյա բնակիչ է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է և այս պահին գտնվում է Լոռու մարզի ոստիկանների հսկողության տակ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/15/1114968/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 15-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։ Հիվանդանոց էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին, թե որտեղից էր սպանվածը տեղափոխվել հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոցի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասել էին, որ սպանվածը նախկինում եղել էր մի քանի անգամ դատապարտված։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ կրակոցները հնչել էին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 19 հասցեում գործող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներսում, որտեղ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչներն ու Ոստիկանության փորձաքրեագետները։ Հայտնաբերվել էր կրակված 1 գնդակ։ Դեպքի վայրում ծառայություն էին կատարել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքեմաները չկայանեին դեպքի վայրում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր