211652_close_icon
views-count28516 դիտում article-date 10:56 31-01-2018

Երևանում բախվել են դիվանագիտական համարանիշներով Mercedes ML 350-ը և Mercedes C 180-ը. վարորդները սպասում են ԱՊՊԱ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան և Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ML 350 մակնիշի 02 D 027 AM համարանիշի և Mercedes C 180 մակնիշի 35 CR 651 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդները մինչև այս պահը սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes ML 350-ը պատկանում է Հայաստանում գործող ինչ-որ դեսպանատանը, քանի որ համարանիշները դիվանագիտական են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր