211652_close_icon
views-count40986 դիտում article-date 17:52 21-07-2017

Զվարթնոց թաղամասում բախվել են ռուսական համարանիշներով Toyota-ն ու «07»-ը. վարորդները, «աչքը ջուր կտրած», սպասում էին ԱՊՊԱ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota մակնիշի T 999 YM.177 РУС և ВАЗ 2107 մակնիշի 35 FA 848 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդները ամռան այս տապին տևական ժամանակ սպասում էին ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին։ [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր