67355 դիտում
23:09 28-01-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը 05-ով բախվել է կայանված «Opel»-ին, ինչի հետևանքով վերջինս ապառաժ քարերի վրայով գլորվելով, հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:15-ի սահմաններում Մրգաշեն Քանաքեռավան ավտոճանապարհի սկզբնամասում՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի բնակիչ 26-ամյա Աշոտ Խոջոյանը իր վարած ՎԱԶ-2105 մակնիշի 35 FO 841 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Դալլաքյանի վարած «Opel Astra G» մակնիշի 35 DN 080 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը գլորվելով ապառաժ քարերի վրայով, հայտնվել է ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+