211652_close_icon
views-count30632 դիտում article-date 17:30 10-07-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բեռնատար КамАЗ-ը 40 մ ապառաժ քարերի վրա գլորվելով` հայտնվել է ձորում. վարորդին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը բեռնաթափման աշխատանքներ կատարելու ժամանակ սողանքի պատճառով КамАЗ-ով մոտ 40 մ ապառաժ քարերի վրա գլորվելով` հայտնվել է անդունդում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին մեծ դժվարությամբ անդունդից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր