211652_close_icon
views-count42168 դիտում article-date 14:55 13-06-2016

47-ամյա վարորդը Կորեայի ձորում աղբ թափելիս ЗИЛ-ով գլորվելով` հայտնվել է ապառաժ քարերի վրա. նրա կյանքը փրկել են բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հունիս 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Եղիշե Ամիրյանը իր վարած ЗИЛ մակնիշի 02 ՏՍ 923 համարանիշի ավտոմեքենայով Կորեայի ձորում` «Ծարավ Աղբյուր» ջրային տարածքի հետնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլխվայր մի քանի պտույտ շրջվելով` հայտնել ձորում` ապառաժ քարերի վար: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե. Ամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործորվ ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը բեռնատարով աղբը բերել է, որպեսզի թափի ձորում, սակայն, հավանաբար, չպահելով անվտանգության կանոնները` մեքենայի հետ հայտնվել է ձորում: Իսկ հիվանդանոց այցելած քաղաքացիներն ասում էին, որ եթե քաղաքացիներն օպերատիվորեն վարորդին դուրս չբերեին ձորից, ինչը կատարել են մեծ դժվարությամբ ու, եթե Միքայելյանի հիվանդանոցի բժիշկներ էլ օպերատիվ և ճիշտ չգործեին` հավատարիմ Հիպոկրատի երդմանը, ապա Ե. Ամիրյանի վիճակն այլ կլիներ: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր