211652_close_icon
views-count98997 դիտում article-date 12:04 21-01-2018

Արտակարգ դեպք Երևանում. «Դայմոնդ» և «Լեդի» մերսման սրահի տնօրենները, ովքեր հարազատ եղբայրներ են, կասկածվում են մի խումբ կանանց սեռական շահագործման ենթարկելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 118 և և 262 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է 2017 թ.-ի դեկտեմբերի 18-ին՝ Հակոբ Ավետիսյանի կողմից 34-ամյա Թամար Մկրտչյանին ծեծի ենթարկելու փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 1-ին վարչության, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի ծառայողները Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Հակոբ Ավետիսյանը և 37-ամյա Լևոն Ավետիսյանը 2016 թ.-ի հոկտեմբերից մինչև այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում, ֆինանսական կախման մեջ, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ Կոմիտասի պողոտայի 40 հասցեում գործող «Դայմոնդ» և Կիևյան 5 հասցեում գործող «Լեդի» մերսման սրահներում մի խումբ կանանց ստիպել են հաճախորդներին մատուցել սեռական բնույթի ծառայություններ՝ նրանց ենթարկելով սեռական շահագործման: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ավետիսյանը «Դայմոնդ» մերսման սրահի տնօրենն է, իսկ Լ. Ավետիսյանը «Լեդի» մերսման սրահի տնօրենն է: Նրանք երկուսն էլ հարազատ եղբայրներ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր