Հերմինեի խնդրանքով «Լեդի» մերսման սրահ այցելած Արթուրն ինչու է ծեծել մերսման սրահի տնօրենին եւ ինչ պահանջ է դրել նրա առաջ
31-ամյա Արթուր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Հերմինե Մ-ի խնդրանքով վերջինիս նախկին աշխատավայրի՝ <Լեդի> մերսման սրահի տնօրեն Լևոն Ավետիսյանից իրեն եղած պարտք գումարը` 200.000 ՀՀ դրամը վերադարձնելու նպատակով գործով չպարզած երկու անձանց հետ այցելել է <Լեդի> մերսման սրահ, ծեծի ենթարկել Լ. Ավետիսյանին և բռնությունը կանխելու նպատակով միջամտած Աննա Մանուկյանին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 եւ 34-322 հոդվածի 2-րդ մասով:
Իրեղեն ապացույց է ճանաչվել <ՌՅՈՄ> տեսակի 9մմ տրամաչափի գազային ատրճանակը՝ երեք փամփուշտով, ատրճանակի վրա հայտնաբերված արյան հետքը` կնիքված դատակենաբանական բաժնի կնիքով, Ա. Սահակյանի մատանին, նույնականացման քարտը և գազային ատրճանակի թույլտվության վկայականը` կնիքված ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի թիվ 088 կնիքով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: