211652_close_icon

Քրեական պատմություններով հարուստ, «Ալավերդցի Վահագն» մականվամբ քրեական հեղինակությունը ձեռնաշղթայված տեղափոխվեց ՀՀ քննչական կոմիտե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

views-count137672 դիտում article-date 13:10 20-01-2018
Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխվեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, բազմաթիվ քրեական պատմություններով հարուստ, «Ալավերդցի Վահագն» մականվամբ Վահագն Աբգարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննչական կոմիտե տեղափոխվեց ձեռնաշղթայված վիճակում, որտեղից էլ տղափոխվելու է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ով կասկածվում է 2017 թվականին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ։ Նրա աջ ձեռքը համարվող, Ալավերդիում հայտնի «Արկո» մականունով Արթուր Մնացականյանը նույնպես ձերբակալվել է սպանությանը օժանդակելու, իսկ մյուս կասկածյալ Արմեն Հարությունյանը՝ սպանությանը անդամակցելու կասկածանքով։ Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք նույնպես տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտե։ [b]*** 20:00[/b] [color=#EF2929] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Վ. Աբգարյանն ու նրա հետ դատարան բերված անձինք կալանավորվել են:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր