22982 դիտում
18:50 12-11-2022
Քրեական պատմություններով հարուստ «Ճամբարակցի Վիլոն», ում եղբայրը առանձնակի դաժանությամբ սպանել էր ոստիկանության օպեր լիազորին, կալանավորվեց և դատարանի դահլիճից ձեռնաշղթայված տեղափոխվեց բանտ․ դատավորն այս անգամ գտնվեց բարձունքում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչը միջնորդութուն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ «Ճամբարակցի Վլիո» մականվամբ, քրեական պատմություններով հարուստ 42-ամյա Վիլբերտ Սոսյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճամբարակի նստավայրի դատավոր Սամվել Յուզբաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և «Ճամբակարկցի Վիլոն» դատարանից ձեռնաշղթայված տեղափոխել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ (Արմավիրի բանտ)։
Դատավոր Ս․ Յուզբաշյանը եթե Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի փեսային՝ «Վարդենիսի Ռոմիկ» մականվամբ Ռոմիկ Մինասյանին, դատարանի դահլիճից ազատ էր արձակել, ապա այս անգամ դատավորը գտնվել է իր բարձունքի վրա և կայացրել արդարացի որոշում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Ճամբարակի և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների հետ, Գեղարքունիքի մարզում հայտնաբերել, ապա Սևանի քննչական բաժին են տեղափոխել Ճամբարակ քաղաքի բնակիչ 42-ամյա Վիլբերտ Սոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ով քրեական հարուստ անցյալ ունի, ում Գեղարքունիքի մարզում ավելի շատ ճանաչում են «Ճամբարակցի Վիլո», նոյեմբերի 1-ին Ճամբարակ քաղաքում գործող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ-ին պատկանող արագ սննդի կետի խոհանոցում ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողի օրինական ծառայողական գործունեությունը խոչընդոտել է, ծառայողի նկատմամբ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի միջոցով գործադրել է բռնության սպառնալիք, ապա հեռացել է դեպքի վայրից։
Այդ օրվա դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ ՔրՕրի 452 հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի հատկանիշով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ՝ քննչական խմբի ղեկավարը դիմելու է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի «Ճամբարակցի Վիլոյի» նկատմամբ։
Դատավորը Սամվել Յուզբաշյանն է, ով օրեր առաջ դատարանի դահլիճից ազատ արձակեց նշված դեպքով ձերբակալված Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի փեսային՝ Ռոմիկ Մինասյանին, ով ավելի շատ հայտնի է «Վարդենիսցի Ռոմիկ» մականվամբ։
Այսօր դատարան տեղափոխվող Վ․ Սոսյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված։ Իսկ նրա եղբայրը վերջերս Ճամբարակում առանձնակի դաժանությամբ սպանել էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորին։
Այսօրվա դռնփակ դատական նիստից հետո, երբ դատավորը գնա խորհրդակցական սենյակ և վերադառնա նիստերի դահլիճ, պարզ կլինի՝ այս դեպքում կբավարարի՞ քննիչի միջնորդությունը, թե՝ Վարդենիսի քաղաքապետի փեսայի օրինակով՝ քրեական պատմություններով հայտնի «Ճամբարակցի Վիլոյի» առջև «կարմիր գորգ» կփռի ու դատարանի դահլիճից ազատ կարձակի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։