211652_close_icon
views-count32091 դիտում article-date 12:39 13-01-2018

Վանաձորում թալանել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցին պատկանող «Միլավիցա» խանութը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արամ Մումչյանի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ հունվարի 12-ին, Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգել է, որ հունվարի 11-ին, ժամը 22։00-ից մինչև հունվարի 12-ի 09։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 10/ա հասցեում գործող, իրեն պատկանող «Միլավիցա» խանութ-սրահի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել արծաթյա զարդեր և մոտ 150 հազար դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մումչյանն աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր