19691 դիտում
17:20 16-09-2022
Արտակարգ իրավիճակ՝ Վանաձորում. ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված. պարեկները սահմանազատել են տարածքը. ժամանել են փրկարարներն ու մարզի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որ Վանաձոր քաղաքի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:
Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դատարանի աշխատակիցները տարհանվել են, որպեսզի հրշեջները կարողանան կատարեն որոնողական աշխատանքներ:
Ոստիկանությունը պարզում է ահազանգի հեղինակի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+