211652_close_icon
views-count52513 դիտում article-date 13:18 12-01-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 31-ամյա վարորդը Nissan-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. 4 վիրավորների մեջ են քոլեջի գանձապահն ու դասախոսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գոռ Թադևոսյանը Մեղրի-Երևան ավտոճանապարհի 210-րդ կմ հատվածում իր վարած Nissan Tiida մակնիշի 01 ՍX 077 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Թադևոսյանը, նրա ուղևորներ՝ համաքաղաքացիներ, 57-ամյա Իվետա Հարությունյանը, 26-ամյա Անահիտ Ավետիսյանը և 61-ամյա Արարատ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ի. Հարությունյանն աշխատում է Սյունիքի քոլեջում՝ որպես գանձապահ, իսկ Ա. Ավետիսյանը՝ նույն քոլեջում՝ որպես դասախոս։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր