113168 դիտում
13:41 10-01-2018
Սկանդալ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում. ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հայտնել է իրավապահ մարմիններին, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ֆուտբոլի առաջնության Վանաձոր- Էրեբունի ՖԱ հանդիպումը։
Այն ավարտվել է 5։0 հաշվով։
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտնել է նաև, որ հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։
Այդ ամենից հետո առաջացել են կասկածներ, որ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով չի բացառվում, որ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ անգամ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 201 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) հատկանիշներով։
***
Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշված խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ֆուտբոլային հանդիպումների մրցակցային և արդար խաղի սկզբունքի ապահովումն ինչպես միջազգային ֆուտբոլային կառույցների` ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության կարևորագույն հենասյուներից մեկն է: Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար:
Այդ համատեքստում, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործառույթներից է նաև ֆուտբոլային հանդիպումների այդ տեսանկյունից վերլուծությունների կատարումը և/կամ միջազգային կառույցների կողմից կատարված վերլուծությունների ՀՀ իրավապահ մարմիններին տրամադրելը: Նշված գործառույթները, ինչպես նաև ողջ տեղեկատվությունն ըստ համաձայնագրերի և կանոնակարգերի կրում են խիստ կոնֆիդենցիալ բնույթ և հրապարակման ենթակա են օրենքով սահմանված կարգով»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3435 դիտում
09:56 10-03-2017
Սուտ բաներ են խոսում. եթե կան փաստեր, ուղարկեք իրավապահ մարմիններին. Ռուբեն Թադևոսյան. «Հայկական ժամանակ»