211652_close_icon
views-count6910 դիտում article-date 14:37 02-01-2025

«Վստահաբար ասում եմ. աշխարհի բոլոր քննիչները փորեն, քանդեն, ինչ էլ անեն, չեն գտնելու Ռուբեն Հայրապետյանի կողմից յուրացված մի դրամ ֆուտբոլի ֆեդերացիայում». Արթուր Վանեցյան. Aravot.am

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը 2018 թվականից հետո մի կարճ ժամանակ զբաղեցրել էր նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, 2024 թվականի վերջին օրերին հյուրընկալվելով «Imnemnimi» փոդքաստին, խոսեց ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ իրականացվող քարոզչությանը, իբրեւ թե նա որպես «նախկին» մասնակցել է թալանին եւ ՀՖՖ-ից յուրացրել է 150 մլն. դրամ:

«Նախ, վստահաբար ասում եմ. աշխարհի բոլոր քննիչները փորեն, քանդեն, ինչ էլ անեն, չեն գտնելու Ռուբեն Հայրապետյանի կողմից յուրացված մի դրամ ֆուտբոլի ֆեդերացիայում: Եվ չեն գտնելու, որովհետեւ չկա:

Ավելին ասեմ. եթե փորձաքննություններ նշանակեն, թե շինարարության վրա Ռուբեն Հայրապետյանը ինչքան փող է ծախսել եւ բյուջեով ինչքան փող է նախատեսված եղել, կտեսնեն, որ ահռելի գումարներ Ռուբեն Հայրապետյանը ծախսել է իր գրպանից՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլային ինֆրաստրուկտուրա կառուցելու համար: Ի դեպ, այդ քրեական գործով ես հարցաքննվել եմ որպես վկա եւ որպես վկա ցուցմունք եմ տվել, մանրամասն նշել ու հորդորել եմ քննչական մարմնին, որ նշանակեն փորձաքննություն, որովհետեւ կտեսնեն՝ այս մարդը ոչ թե յուրացրել է, այլ հակառակը, իր գրպանից մի բան էլ ծախսել է», – ասել է պարոն Վանեցյանը, որը ֆեդերացիան գլխավորել է Հայրապետյանից անմիջապես հետո:

Արթուր Վանեցյանը չէր դիտել այդ գործով Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հրավիրած ասուլիսը, որտեղ նա ասել է, որ Ռուբեն Հայրապետյանը $ 2,5 մլն. ծախսել է չարտերների վրա: «Այո, ծախսել է եւ դա ֆիքսված է: Այսօրվա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էլ, փոխնախագահն էլ դրա մասին շատ լավ գիտեն, որովհետեւ այդ չարտերներով իրենք էլ են թռել: Ու գիտեն, որ այդ փողերը տվել է Ռուբեն Հայրապետյանը: Ուղղակի փաստաբանը չի ասել, թե էլ ինչեր է արել Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի համար: Ռուբեն Հայրապետյանի մասին կարող են լինել տարբեր կարծիքներ՝ լավ, վատ: Մենք այս պահին դա չենք քննարկում: Ես ասում եմ. Ռուբեն Հայրապետյան, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Գնացեք, հարցրեք ֆուտբոլիստներին, գնացեք, հարցրեք ֆուտբոլային աշխարհի մարդկանց: Ու հարցրեք ինձ, որն ընդունել է ֆուտբոլի ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանից: Ֆուտբոլի ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանից ընդունել ենք մեծ, մինչեւ 2024 թիվը կանխատեսելի բյուջեով, որը՝ ամբողջը ստանալու էինք միջազգային կառույցներից: Ֆուտբոլի ֆեդերացիան մի դրամ, մի լումա Հայաստանի պետական բյուջեից չի ֆինանսավորվել մինչեւ Արմեն Մելիքբեկյանի՝ ֆեդերացիայի նախագահ դառնալը:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր