211652_close_icon
views-count85326 դիտում article-date 12:18 03-01-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում, Մեծ Պարնիի գյուղապետարանի շենքում պայթյուն է տեղի ունեցել. գյուղապետարանը վերածվել է ավերակների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:30-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում պայթյուն է տեղի ունեցել Մեծ Պարնիի գյուղապետարանի շենքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Պայթյունի հետևանքով գյուղապետարանի շենքն ամբողջովին վերածվել է ավերակի և այն արդեն ոչ պիտանի է: Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի ներսի պատերը, վնասվել առաստաղը: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական ջոկատը, ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և «Գազպրոմ» ընկերությանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր