75914 դիտում
13:09 31-12-2017
Ողբերգական դեպք Երևանում. 66–ամյա քաղաքացին ծաղիկ գնելիս հանկարծամահ է եղել. մեկուկես ժամ է՝ օպերատիվ ծառայությունները սպասում են դատաբժշկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 11:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցում՝ 18 շենքի հարևանությամբ, ասֆալտին տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները՝ ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ռևիկ Սեդրակյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե նշված ծառայությունները և դի տեղափոխող բրիգադը օպերատիվորեն ժամանել են, ապա 1,5 ժամից ավելի է՝ սպասում են «Մեծն» դատաբժշկին, իսկ դատաբժշկական կետրոնից ուշացումը պատճառաբում են նրանով, որ մեկ դատաբժիշկ է այսօր աշխատում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է և մահացածը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Միքայել Մելքոնյանն էր, ով իրեն պատկանող Opel մակնիշի 01 XX 018 համարանիշի ավտոմեքենայից դուրս է եկել, որպեսզի մոտենա մոտակայքում գտնվող ծաղկի սրահ, սակայն հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ ավագ քննիչ Ռ. Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31157 դիտում
09:00 31-08-2015
Ողբերգական դեպք Գյումրիում. ծառից կախված 25-ամյա երիտասարդի դին իջեցնելու համար 1 ժամից ավելի սպասել են դատաբժշկին
Այս բաժնից
15535 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35783 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց