37725 դիտում
10:06 28-12-2017
Ավազակային հարձակում Երևանում. 3 ճիվաղ հարձակվել է «Բասեմ Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրենի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններվ՝ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին տեղեկացվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խեդյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կիևյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Ռուսլան Գանջալյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կիևյան փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող ավտոտնակների մոտից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրում 3 անհայտ անձինք հարձակվել են Ռ. Գանջալյանի վրա, ծեծի ենթարկել, նրանից հափշտակել iPhone 6 տեսակի բջջային հեռախոսը, իսկ ճիվաղներից մեկն էլ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նրան ու դիմել են փախուստի։
Իսկ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Ռ. Գանջալյանն ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու։
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարւցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Գանջալյանն աշխատում է «Բասեմ Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: